* * *
Ծաղկել է նորից իմ այգին, Սրտում իմ գարուն է արդեն, Սիրում եմ այնպես քնքշագին, Սիրում եմ, բայց ո՞ւմ — չըգիտեմ։ Դողում է սիրտըս նորբաց, Նորբաց մի հուրվարդի պես, Շրջում եմ սիրուց արբած, Շրջում ու երգում եմ ես...