ՏՐԻՈԼԵՏՆԵՐ
Ա
7
***
Հուր ես հագել հրեղենըդ, Ալվարդըդ` կարմիր կրակ, Նազում ես այնպես բարակ, Հուր ես հագել հրեղենըդ։ Նիզակդ զա՛րկ հրազենըդ, Կիզիր իմ հոգին, օ հրակ. Հուր ես հագել հրեղենըդ, Ալվարդըդ` կարմիր կրակ...
[1917]