14
***
Եթե սեր չկա — ինչի՞ համար Պիտի չարչարվեմ չար աշխարհում — Կգնամ հողի գիրկը խավար, Կլռեմ, որպես քարն է լռում. Եվ ինձ թող ծաղրե երկինքը ցուրտ, Երկիրը տոնե խնջույք ագահ — Եթե աստղերում չկա խորհուրդ, Եթե աղոթքս լսող չկա...
[1915]