Համեմատված են բոլոր ինքնագրերն ու հրատարակությունները և ճշգրտված տեքստերը։ Դրանք ազատված են տարբեր կարգի խմբագրումներից (ըստ սխալ հասկացված բնագրերի և ըստ ճաշակի՝ երբեմն քմահաճ)։ Խորին հարգանք ու սրբազան երկյուղածություն Տերյանի գրած յուրաքանչյուր բառի ու տառի նկատմամբ — այս է եղել մեզ ղեկավարող սկզբունքը: Վերջինս պայմանավորված է այն գիտակցությամբ, որ Տերյանի մոտ բացառիկ սուր ու նուրբ է լեզվի զգացողությունը, անհրաժեշտ միակ ու անփոխարինելի բառը գտնելու արվեստը: Տեքստերը տպագրության պատրաստելիս.
ա) Պահել ենք որոշ բառերի գրության Տերյանի գործածած ձևերը՝ բառամիջում լսվող «ը»-ն (գընում եմ, հըրեղեն), ինչպես և «կը»֊ն (ընդ որում Տերյանը «կը»-ն գրել է և՛ անջատ, և՛ հաջորդ բառին միացած)։
բ) Տողամիջի գլխատառերը (Հող, Սեր և այլն) պահել ենք միայն ծանոթագրություններում՝ այլընթեռնումները բերելիս։ Անկարևոր հանգամանք չէ, որ ինքը Տերյանը «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում հրաժարվեց տողամիջի գլխատառերից։ Տողասկզբի փոքրատառերը դարձրել ենք գլխատառ (այդպես է վարվել Տերյանը իր «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորը տպագրության պատրաստելիս )։
գ) Բանաստեղծությունների գրելու տարեթվերի խնդիրը ամենադժվար հարցերից մեկն է։ Տերյանը սովորաբար չի նշել տարեթվերը։ «Մթնշաղի անուրջներ»-ի տարեթվերը վերցնում ենք «Երկերի ժողովածու»-ի 1-ին հատորից։ Դրանք Տերյանը ընկերոջ՝ Մակինցյանի խնդրանքով «հետագայում, ըստ հիշողության», գրել է «Մթնշաղի անուրջներ»-ի նրա օրինակի վրա։ Երբ հնարավոր է եղել դրանք ճշտել ենք ուրիշ աղբյուրներով։ Մյուս բանաստեղծությունների գրելու տարեթվերը, եթե հնարավոր է եղել նամակներով կամ այլ աղբյուրներով որոշել՝ նշել ենք, եթե ոչ՝ բանաստեղծության տակ, փակագծերի մեջ, դրել ենք Տերյանի կենդանության օրով տպագրված 1-ին հրատարակության թվականը։
դ) Այլընթեռնումներից բերել ենք կարևորները, ավելի մանրամասնը թողնելով ակադեմիական հրատարակությանը։ Այլընթեռնումներում չենք ուղղել նույնիսկ բացահայտ թվացող կետադրական և ուղղագրական սխալները։
ե) Երբեմն բերել ենք ինքնագրերի տարբերակները, եթե դա անհրաժեշտ ենք համարել գրողի աշխատանոցին ծանոթացնելու կամ կոնկրետ որևէ այլ նպատակով։
զ) Մեր կատարած տեքստաբանական հարյուրավոր ճշտումներից ծանոթագրություններում նշել ենք միայն խիստ կարևորները։ Այդ արել ենք հատուկ նպատակով՝ զգուշացնել ընթերցողին և ուսումնասիրողին հնարավոր թյուրիմացություններից (սխալներով տեքստերը օգտագործելիս):
է) Տերյանի երկերից քաղվածքներ բերել ենք գերազանցապես ոչ թե ըստ որևէ հրատարակության, այլ ըստ ավելի ճշգրտված տեքստերի (որ մուծվելու են այս հրատարակության հատորները)։
Գիտական ապարատի անհրաժեշտ մասն ենք համարում նաև բանաստեղծությունների այբբենական ցանկը։ Ըստ որում, այբբենական ցանկը կազմել ենք ոչ թե ըստ շարքերի (այդպես է «չորսհատորյակ»-ի այբբենական ցանկը), այլ ըստ