անցել «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը: «Մթնշաղի անուրջներ»-ում նույնպես առանց վերնագրի է։ «Մթնշաղի անուրջներ»-ում. 10 Մութ ու մեգ է միայն.
10 «Սիրտըս ցավում է անցած գնացած օրերիս համար» (էջ 34)
6 Մի քնքույշ երազ.
12 — Ինձ գուրգուրում է մի լույս-հանգրվան:
11 Անծանոթ աղջկան (էջ 35)
Աոաջին անգամ տպագրվել է «Հուշարար», 1908, № 5 (17 հունիսի, էջ 71} «Երգ» վերնագրով, ապա՝ «Մթնշաղի անուրջներ»-ում՝ առանց վերնագրի։ Բանաստեղծության հղացման հանգամանքների մասին Տերյանը 1907-ի օգոստոսին գրել է 0. Օհանջանյանին, «...ես տենդենց ունեմ իմ սպասումները, իմ իդեալները, մի խոսքով ցանկալին ներդնել այն կանանց մեջ, որոնցով հափշտակվում էի: Ահա, օրինակ, հիմա իմ բոլոր իդեալները ես մարմնավորել եմ քո սիրելի քրոջ մեջ և հեռակա սիրահարված եմ նրան: Իհարկե, դա ծիծաղելի է, բայց չես կարող պատկերացնել, որքան խորապես համոզված եմ, որ դա ճիշտ է։ «Բայց, Դա հակառա՜կ է առողջ բանականության»։ Բացականչում ես դու կատաղությամբ, «դա արդեն միջնադարյան միստիցիզմ է, դա ռոմանտիկական «հոգեհարազատությո՜ւն է» և այլն, և այլն:
Բայց... Ի՞նչ անեմ, այդ բոլոր (թերևս շատ ծանրակշիռ) դիտողություններով հանդերձ, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, և որ ես շատ֊շատ եմ մտածում քո քույրիկի մասին, դա փա՜ստ է:
Երևակայում եմ, թե ինչպես ես հռհռում և ինչպես կհռհռար քույրդ, եթե իմանար այդ մասին։ Աստված քեզ հետ, ծիծաղիր։ Բայց թողնենք այդ, լոկ հարևանցի ասեմ, որ ես նույնիսկ բանաստեղծություն եմ նվիրել նրան, «Անծանոթ աղջկան»։
«Հուշարար»֊ում.
3 Ես քեզ տեսա իմ ճամբի մոտ
7 Դու մոտեցար ինձ համրաքայլ
10 Գարունեցիր կյանքըս դաժան.
Առաջին տունը կրկնվում է վերջում իբրև չորրորդ տուն՝ վերջին տողի մասնակի
փոփոխումով՝ իմ հեռավո՜ր, իմ անծանոթ...
«Մթնշաղի անուրջներ»-ում.
3 Ես քեզ տեսա իմ ճամբի մոտ,
12 Աշնան մեղեդի (էջ 36)
Աոաջին անգամ տպագրվել է «Նոր կյանք», 1906, № 16 (15 հոկտեմբերի,
էջ 185) «Աշնան մեղեդիներից» վերնագրով։ Տակը գրված է՝ 1906 թ., օգոստոս,