9
ԱՇՆԱՆ ԵՐԳ
Ցրտահա՜ր, հողմավա՜ր, Դողացին մեղմաբար Տերևները դեղին, Պատեցին իմ ուղին... ճաճանչները թոշնան... Կանաչներըս աշնան — Իմ խոհերը մոլար՝ Ցրտահա՜ր, հողմավա՜ր... Կրակներըս անցան, Ցուրտ ու մեգ է միայն... Անուրջներս երկնածին Գնացի՜ն, գնացի՜ն...
1906