Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/338

Այս էջը սրբագրման կարիք չունի

14 Ես գտա մի քաղցր ժամ... 15 Ինձ կանչում է քո հեռուն

Նույն ժամանակ, քիչ ավելի մշակված տարբերակը, «Սև ծաղիկ վերնագրով, տպագրվել է «Լրաբեր», 1908, № 31 (30 նոյեմբերի)։ Բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Մոսկվա։


1 Որոնումի խավարում, 7 և 15 Ինչպես «Հուշարար»-ում։ 13 Մոլորումի գիշերում 14 Ինձ կաշկանդեց մի նշան.


29 «Անդարձ աշխարհի վարդագույն միգում» (էջ 182) Առաջին անգամ տպագրվել է «Հուշարար», 1909, № 10 (18 հունվարի, էջ 142) «Մթնշաղի անուրջներ»– ից խորագրի տակ։ Բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Մոսկվա։ Հետագայում, իր «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը տպագրության պատրաստելով, այս գործը գրել է «Գիշեր և հուշեր» շարքում։


«Հուշարար»-ում.


6 Եվ որոնումի արտուղիներում, 8 Ժպտաց լուսավառ գեմքըդ երերուն, 11Դժգույն օրերիս տխուր երգերում 12 Վառվում է ահա քո դեմքը պայծառ 13 Քո տրտմությունն է սիրտըս դեգերում 14 Եվ գիշեր-կյանքիս խավարում անծայր 15 Ցոլում է ընդմիշտ քո դեմքը պայծառ...


31 «Չկա ոչինչ, որ այնքան» (էջ 184)

Ինքնագրում.

34 Տխրությունը դյութական...

34 Մահ-ցնորք (էջ 187)

Ինքնագիրը առանց վերնագրի է։

35 Ձմռան գիշեր (էջ 188)

Ինքնագիրը վերնագրված է «Ձմեռվա գիշեր»։ Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1911, № 18 (27 հունվար) «Ձմրան գիշեր» վերնագրով։

13 Մաքուր է իմ հոգին և հիմա 15 Ընդունում եմ սիրով կյանք անմահ 17 Անչար է իմ հոգին և հանգիստ