Մշակման ժամանակ Տերյանը շատ է «վերակառուցվել»՝ հեռացել է սևագիրնախագծից, այնտեղից դուրս է մղել «աղոթքն» ու «վիշտը» և այնքան բան փոխել, որ թվում է, թե դրանք տարբեր բանաստեղծություններ են։ Բայց Տերյանի արվեստանոցին ծանոթներին այդ չի զարմացնում, ավելին՝ թվում է օրինաչափ:
Որոշակի է ամենակարևորը՝ «սիրտըդ»-ը նախագծի «սիրտ իմ»-ն է։ «Գազել»-ը պոետի դերի Տերյանի ըմբռնումն է բացահայտում, ինչպես ասենք Մ. Նալբանդյանի «Մանկության օրեր»-ը, Հ. Հովհաննիսյանի «Երկու ճանապարհ»-ը, Հ. Հակոբյանի «Ամբոխն իմ աշխարհ»-ը։ Տերյանը իրեն՝ բանաստեղծին է կոչ անում «դաժան մթնում» սիրտը իբրև կրակ վառ պահել և այն, որպես «արնանման դրոշ», պարզել «չար աշխարհի խավարի դեմ»։ Սա Տերյանի ստեղծագործության «Վերադարձ»-բեկման շրջանի հայտնի տողերի (վառել երգերը որպես դրոշակ ու մեռնել, որպես հերոսն է մեռնում) իմաստի նոր արտահայտությունն է։ «Երգերը դրոշակ» դարձնելուց ուղիղ ճանապարհ է անցնում դեպի Գորկու հետ մտերիմ կապերը և ապա՝ սիրտը որպես «արնանըման դրոշ» պարզելու ուխտը։ Այստեղից արդեն երևում են դեպի Հոկտեմբերը տանող ուղու սահմանասյուները։ Որքա՞ն հարազատ է այս գազելի «արնանըման դրոշ»-ը Հոկտեմբերին նվիրված երգի «արյունաբորբ ազատության դրոշ»-ին: Սակայն նվիրել՝ չի նշանակում նրա մասին գրել: Գրողները, գիտնականները երբեմն ամբողջ գրքեր են նվիրում առանձին անձնավորությունների, նշանավոր տարեդարձների։ Դա, իհարկե, չի նշանակում, թե այդ գրքերը հիշյալ անձնավորությունների կամ նշանավոր տարեդարձների մասին են։ Կարելի է այս կարգի փաստեր բերել հենց իրեն՝ Տերյանի ստեղծագործությունից («Քաղաք»-ը՝ նվիրված Ց. Խանզադյանին, «Աղբյուր»-ը՝ նվիրված Ալ. Ծատուրյանին, «Աղոթք»-ը՝ նվիրված հորը և այլն)։
«Գազել»-ը նվիրված է Շահումյանին, բայց նրա մասին չէ։ Ցնցված սիրելի մարդու ու մեծ հեղափոխականի մահվան լուրից, Տերյանը փորձել է նրա կերպարը վերարտադրել պոետական միջոցներով՝ բանաստեղծություն գրել Շահումյանի մասին: Պահպանված է այդ բանաստեղծության սևագիրը, որը, ուժեղ լինելով որպես հղացում, մնացել է անկատար։ Ահա Շահումյանի մասին բանաստեղծության սևագրություն-«նախագիծը».
|
Ամբողջովին կլանված պետական-քաղաքական եռուն գործունեությմբ, Տերյանը ժամանակ չի ունեցել մշակել այս բանաստեղծությունը։ Սկսած 1917