1 Ձեզ կըմնա միշտ օտար 2 Նաիրական մեր հոգին 7 Չեն պատմելու վիշտը խոր 11 Չեն հուզելու ձեր հոգին 12 Կսկիծով անհուն։ 15 Չեք զգա, որ մեր գինին -
10 Վեչեսլավ Իվանովին (էջ 248)
Աոաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 100)։ Տերյանի միակ ակրոստիկոս է՝ տողերի առաջին տառերից կազմվում է «Վեչեսլավ Իվանով։»
«Վարդավառի վարդերը վառ երգող երգչիդ» — ակնարկում է Իվանովի «Գազելներ վարդի մասին» շարքի երկրորդ բանաստեղծությունը («Роза преображения»), որ ինքը թարգմանել է։
Ինքնագրում 8-րդ տողի (Վառսիրտ երգիչ երկրիս համար) առաջին երկու բառերի վրա Տերյանը գրել է «վառված ու որբ» և ոչ մեկը չի ջնջեր Մենք ընտրել ենք «վառված ու որբ»-ը։
11 «Մի՞թե վերջին պոետն եմ ես» (է։ 249)
Բանաստեղծությունը գրված է 1913 թ. ամառը։ Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, N 1 (1 հունվարի)։ Այս բանաստեղծությամբ է բացվել «Երկիր Նաիրի» շարքը «Մշակ»-ում։ Գիտենք, թե Տերյանը որքան մեծ նշանակություն է տվել բանաստեղծությունների շարքի մեջ «ընդհանուր տրամադրության» պահպանմանը։ Այսօրինակ նկատառում է, անշուշտ, թելադրել բանաստեղծությունների հրատարակության պատրաստվող 2-րդ հատորում «Երկիր Նաիրի» շարքը բացել ոչ թե ծանր կասկածի ու երկմտության տրամադրությամբ ներծծված այս բանաստեղծությամբ, այլ «Որպես Լայերտի որդին, որպես»-ով։
Մեր գրականության մեջ գրեթե ավանդույթի ուժ է ստացել «Մի՞թե վերջին...»֊ը կապել առաջին համաշխարհային պատերազմի հետ։ Ասել են, թե Տերյանը ականատես եղավ 1914 — 1917 թվականների ահարկու ժամանակաշրջանին և խոցված սրտով գրեց այս բանաստեղծությունը։
«Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծությունից Տերյանը մեջբերում է կատարել դեռ 1914 թ. ապրիլի 30-ին Թիֆլիսի Երաժշտական ընկերության դահլիճում կարդացած զեկուցման («Հայ գրականության գալիք օրը») ժամանակ և բացատրել է նրա հղացման պատճառները, «...մեր գրականությունը և հասարակական միտքը կատարել է մի շրջանառություն և այսօր կրիզիսի ժամն ենք ապրում մենք։ Այն ժամը, երբ հինը դեռ չի անցել, բայց նորն էլ հաստատ ու ամուր չէ կանգնած ոտքերի վրա։ Մի կուլտուրական ամբողջ հոսանք լրացրել