է իր կյանքի օրերը, բայց նորը դեռ չի բռնել նրա տեղը — դեռ երերուն է, դեռ անհաստատ։ Եվ որպես մահամերձի շուրջն է տիրում շփոթ ու խլրտում, այնպես և այստեղ, երբ լրանում է մի պատմական շարժման շրջանառությունը, մարդիկ չքվում են մի արտասովոր տրամադրությամբ, մի անհանգիստ կասկածով ու ահով, մի հիվանդոտ տագնապով — մինչև մեռելը կհանգչի հավիտենական օթևանում, իսկ կյանքը տիրական ու հաղթող կբռնե իր նոր ճամփան։
Սակայն միայն այդ չէ, միայն կուլտուրական շարժման, շրջանի լրումը չէ,
որ ստեղծում է այդպիսի տագնապ ու անհանգստություն։ Կա մի ուրիշ հանգամանք ևս, որ ուժ է տալիս այդ տագնապին և հիվանդագին թափ է ներշնչում նրան։ Դա այն հարցն է, որ ծագում է թե բացվող, ծագող, թե մեռնող սե-
րունդների մեջ հավասարապես։ Արդյոք սա մի կուլտուրական պատմաշրջանի
վերջն է, թե մի ամբողջ կուլտուրայի։
Մի հարց, որ իմ մեջ այսպես է ձևավորվում՝
Մի՛թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...»
(Երեքհատորյակ, 2֊րդ հատոր, էջ 248—249)։
Նման տրամադրությունները (պիտի շարունակի՛ իր գոյությունը հայ ժողովուրդը, թե՞ ոչ) բավական տարածված են եղել պատերազմից տարիներ առաջ։
Հ.Թումանյանը 1912 թ., խոսելով հայկական հարցի մասին, գրել է. «Ստեղծվել է մի դրություն, որ նշանավոր գիտնական է Էլիզե Ռեկլյուին տրամադրում է
լուրջ կերպով կարծիք հայտնելու, թե հայ ժողովուրդը ոչնչանալու ճանապարհի
վրա է, և շատ չի քաշիլ որ, Արևելքի մի քանի անհետացած կուլտուրական ազգերի նման, նա էլ կիջնի պատմության ասպարեզից («Երկերի ժողովածու», 4-րդ հատոր, 1951, էջ 214)։
«Մշակ»ում.
3 Մա՞հն է արդյոք թե նինջն է քեզ
16 Վերջին երգիչն եմ երկրի...
12 «Հիշում եմ ինչպես այն ուշ» (էջ 250)
Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, № 64 (29 մարտի) Երկիր
Նաիրի» շարքից» խորագրի տակ։
12 Անխոս և մեղմ-հնազանդ։
13 «Ինչպե՜ս չըսիրեմ, երկիր իմ կիզված» (էջ 251) Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, № 1 (1 հունվարի) «Երկիր Նաիրի» շարքից» խորագրի տակ։
6 Դու միշտ, հոժար զոհ, բոլորը տվիր.
11 Հեզ ընդունեցիր տանջանք ու երկունք,
12 Դո՛ւ, արքայաբար վեհ և անհպարտ...