7 Ճերմակ մահու պես ձմեռն է իջել
2 Մարել են տխուր լույս, անուրջ ու բույր,
3 Դո՜ւ քար-ցրտումն էլ, ձյուների մեջ էլ
4 Հավետ կենդանի՜ — կարկաչյո՛ւն Աղբյուր...
5 ժեռ սարի կրծքիցը դու ես թռչում,
9 Դո՛ւ, որպես բախտի հույսը չըմարող
10 Դո՜ւ, որպես գալիք խնդության համբույր
11 Դո՜ւ, որպես սերը — մահու դեմ՝ կարող
Մշակումից հետո «Աղբյուր» (Ալ. Ծատուրյանին) վերնագրով մուծվել է «Մթնշաղի անուրջներ»-ը (էջ 76), սակայն չի անցել «Բան աստեղծություններ»-ի 1-ին հատորը։
6 Արծաթ-կարկաչուն (էջ 264)
Առաջին անգամ տպագրվել է «Մթնշաղի անուրջներ»-ում (էջ 23)։ Չի անցել «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը։
Տերյանի «Բանաստեղծոլթյուններ»-ի 1-ին հատորի ձեռագրերում « Կարոտ»-ից հետո (էջ 24—25) կա մի բանաստեղծություն, որի վրա Տերյանը մատիտով գիծ է քաշել և այն չի մտցրել իր ժողովածուների մեջ։ Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դա ոչ թե «անտիպ մի բանաստեղծություն է», ինչպես ենթադրվել է, այլ «Արծաթ-կարկաչուն» բանաստեղծության մի տարբերակը։ Անհավանական չէ, որ Տերյանը ցանկացել է մշակել «Մթնշաղի անուրջներ»-ում տպագրված «Արծաթ-կարկաչուն»-ը ու մուծել «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը, սակայն մշակումը ևս նրան չի բավարարն լ և նա հրաժարվել է այդ բանաստեղծությունը ժողովածու մուծելու մտքից։
|