Ո՞վ է «Նորաշեն»-ի հոդվածագրին ասել, թե դա Տերյանի վերջին երգն է և, մանավանդ, թե այն գրված է Բուզուլուկ քաղաքում։ Եվ վերջապես կա ավելի կարևոր հանգամանք՝ Նա-ն ոչ թե պրինցուհի է, այլ Բուզուլուկ քաղաքու օթևան գտած մի փախստական հայ ընտանիքի աղջիկ: Հետաքրքրական է, որ պրինցուհի Նա-ի հարցին անդրադարձել է նաև «տեղի» մամուլը (տես «Южный Урал», 1965, № 15, 20 հունվարի):
21 «Ցուրտ հոկտեմբերն է ծեծում իմ դուռը» (էջ 280)
Աոաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1916, № 106 (15 մայիսի) «Հոկտեմբեր» վերնագրով:
1 Ցուրտ հոկտեմբերն է բաղխում իմ դուռը
4 Եվ անսփոփ է, որպես հուշերըս։
7 Չոր անապատ են դարձել արտերը.
14 Իմ դեմ ես ինքըս սարսափահար եմ.
8-րդ և 9-րդ տողերի միջև «Մշակ»֊ում կա մի տուն.
Մոլոր մտքերըս՝ չոր տերևներն այն
Սև հողմերում են, տխուր հածում են
Ջարդված ճյուղերը, սիրտ, քո թևերն են
Ցուրտ աշխարհում այն, անանց լացում այն։
22 «Ձեռներում Ձեր մանրիկ, նվագուն» (էջ 281)
Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1917, № 1 (1 հունվարի) «Սոնետ» վերնագրով, նվիրված «Օր. Ս-ին»։
Վերջերս այդ բանաստեղծության ձեռագիրը (մեզ թվում է «Մշակ»-ում տպվածի) դերասան և բանաստեղծ Պահարեն հանձնեց Գրական թանգարանին, որից պարզ դարձավ, որ տարակարծությունների տեղիք տվող «տնավանդ»֊ը վրիպակ է: Տերյանը գրել է «հնավանդ» (Փայփայել երգերով հնավանդ):
23 «Դու կընստես իրիկվան» (էջ 282)
Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 3 (Ա մաս, էջ 135) «Վերջին սեր» վերնագրով.
2 Ցանկությամբ անքուն
3 Կասես՝ արի՛ և կը գամ —
5 Բայց երբ ցոլա առավոտ,
7 Կայրե սիրտըդ նոր կարոտ,
9 Եվ իրիկվա մեգի հետ
10 Ցած կիջնես ձորից,
11 Լուռ կը գնաս դեպի գետ
12 Ծածուկ բոլորից.
15 Ու կըլինի անհագուրդ
96 Սերըդ և անուշ...