«Գեղարվեստ»-ում,
3 Գուցե բացվի փրկիչ հրաշք։
31 «Դողում է մարմինըդ կիսաբաց» (էջ 290)
Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», № 7 (1921, էջ 95), առանց վերնագրի, «Ոսկի հեքիաթ» գրքից» խորագրի տակ, ապա` «Երկերի ժողովածու»֊ի 2-րդ հատորի ծանոթագրություններում (էջ 117)։ «Երկերի լիակատար ժողովածու»-ում «Դողում է...»-ն մուծված է «Սևագրություններ» բաժինը (էջ 309), իսկ «Երկեր»-ի 1956-ի հրատարակության ծանոթագրություններում համարված է «Իմ ցնորքին»-ի «2-րդ մաս» (էջ 720)։ «Դողում է»-ն ևս, ինչպես և «Իմ ցնորքին»-ը (տե՛ս այդ բանաստեղծության ծանոթագրությունը), Տերյանը իբրև «Ոսկի հեքիաթ» շարքի բանաստեղծություն տարիներ առաջ ուղարկել էր «Գեղարվեստ»֊ին։ Այդ մասին իմացել է պոետի մտերիմ ընկեր Մակինցյանը (այդ է վկայում նրա գրածը, թե «Դողում է,..»-ն չի մտել «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորի մեջ» («Երկերի ժողովածու», 2-րդ հատոր, էջ 117): Ուրեմն եղել է և չի մտել այդպես չէր կարող ասվել «առաջին հատոր»֊ից հետո գրված բանաստեղծության մասին։
«Դողում է...»-ն համահնչուն է «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորի այսպես կոչված «Մեղքի երգեր»-ին, իսկ թե ինչո՞ւ է դուրս մնացել ժողովածուից, դժվար է վերջնական պատասխան տալ։ Հավանորեն թողել է «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորի համար (ուր կարող էր մուծել այլ շարք կամ թողնել շարքերից դուրս): Այս նկատառումը մեզ թելադրում է «Դողում է...»ն մուծել «Շարքերից դուրս բանաստեղծություններ» բաժինը։
32 «Ձյունը մանում է բարակ» (էջ 291)
Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», № 6 (1917, էջ 156):
5 Բռնած այդ ձեռքը նրբին
Առանձին հրատարակություններում բանաստեղծության 1-ին տողի (Ձյունը մանում է բարակ) «մանում է» բառը դարձված է «մաղում է»։ Սովորական խոսքի մեջ ձյունը (ավելի շուտ անձրևը), իհարկե, «մաղում է», սակայն Տերյանի նման բանաստեղծների մոտ՝ «մանում», այն էլ «բարակ» ու «ցած է իջնում թել-թել»,