Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/100

Այս էջը հաստատված է

92

Ճեղքով կապույտ անապատն անհուն
Ոսկի քարավաններն անցնում են կրկին.
Քո քարավաններն են, դերվի՛շ իմ, անտուն,
Խառնում իրանց ջինջ կարկաչն իմ երգին…
Քո քարվաններն են օրորվում անքուն
Իմ սիրտը բեկված է իմ հին վերքին
Բերում են հանգիստ և հոգուս՝ խնդում: