Մտքերից այս տարամերժ
Ազատեցե՛ք ինձ,
Մորմոքումից այս աննինջ,
Անանց այս ցավից․
Խորն է խոցն իմ և աննինջ
Ու սրտակեղեք,
Բուժեցե՛ք ինձ սիրով ջինջ
Եվ բարի եղեք․
Ուխտել էի ընդունել
Տանջանքը — խնդում,
Բայց մոլորվեց սիրտս անել
Խոհերի բանտում․
Ես պարտվեցի մութ մարտում,
Ընկա չար խոցված—
Չեմ հավատում էլ մարդուն
Եվ չունեմ աստված…