Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/112

Այս էջը հաստատված է

103

Երբ հիշեցի ես հորդ անձրևի տակ
Սլացող կառքը, որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ․․․
Մտաբերեցի և «Երդեմ» այգին,
Եվ համբույրներըս տարփոս գգվանքում․
Երբ հրահրում էր կուրծքս քո կրծքին
Եվ ալեկոծվում հոգիս քո հոգում․․․
Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ
Որպես աշխարհիկ ծանոթներ երկու։
Բայց գուցե մնա և քո հոգու մեջ
Բոցեղեն մի երգ, լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ․․․


1914