Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/119

Այս էջը հաստատված է

110

Երանի՜ նրանց, որ մութ բանտերում
Եվ չարչարանքում դժնի, որպես մահ,
Մաշեցին այնքան օրեր հրահրուն.
Գերված թշնամուց անսիրտ ու ագահ։
Երանի նրանց, որ սրտով եռուն
Մնացին տոկուն, հըպարտ և անահ,
Պարզած աչքերը դեպի լույս հեռուն,
Արհամարհեցին և երկունք, և մահ,
Երանի՜ նրանց, և՛ փառք, և՛ օրհնենք…