Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/120

Այս էջը հաստատված է

111

Գիշեր ու ցերեկ համաչափ զարկով
Աղմկում եք դուք, պողպատե դևեր,
Նետվում եք ներքև, ցատկում դեպի վեր,
Օրորում եք ինձ ձեր ահեղ, երգով…

Մանուկ օրերից սև կամարի տակ
Ես ձեր երկաթե, խոսքերն եմ լսում,
Եվ կարճ քնի մեջ, մռայլ երազում
Հռհռում է ձեր երգը դժնդակ…

Արդյոք ո՞վ հյուսեց ձեր դժկամ լեզուն,
Ո՞վ շղթայեց մեզ ձեր մեռած կամքին,
Մի՞թե վերջ չըկա մեր տառապանքին,
Եվ մի՞թե արդեն մենք չենք երազում…

Մեկ ժիր ցատկում եք, մեկ հանդարտ սահում,
Չըգիտեք հանգիստ և գութ չըգիտեք,
Խուլ մռնչում եք, անսիրտ ծիծաղում
Գիշեր ու ցերեկ, գիշեր ու ցերեկ…