Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/122

Այս էջը հաստատված է

113

Կանչում են ինձ գիշերն ի բուն, աղաղակում իմ հոգում,
Իմ սրտի մեջ ճիչ են ճչում — իմ սրտի մեջ հեկեկում…

Արշալույսը դեռ չի բացված նոքա կըգա` կտանեն
Սվիններով շրջապատած — շղթայակապ ու անզեն։

Ոչ ոք, ոչ ոք չի ճչալու գիշերում այն ահավոր,
Լռելու են համր ու հլու — անարթուն ու խոր…

Արևավոր իմ պատանի, կարմիր է քո հարսնացուն,
Սիրտս քո մոր, սիրտս քո մոր հեկեկանքով է լեցուն…

Դահիճների մթին խմբում կըլինես դու միայնակ,
Եվ ամեն խոսք կըլինի թույն, ամեն ժպիտ մի դանակ…

Ընկերներդ չեն լսելու գիշերում այս դառն ու խոր,
Մենակ պիտի ընդունես դու Գողգոթան մեր նոր…

Եվ թշնամին պիտի ժպտա դեմքիդ հանգիստ և անահ,
Սիրտս քեղ հետ, սիրտս ահա ընդունում է խաչ և մահ…

Հրահրուն ես ու բոցավառ արևածագ ալ-բոսոր,
Ում արյամբ ես ներկել կարմիր, կարմիր թևեըրդ այսօր…

Շողերից ու ծաղիկներից չեմ հյուսի քեզ, երգ իմ, ոչ,
Արյան շիթ է ամեն մի վարդ, արցունք ամեն մի բողբոջ…