Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/124

Այս էջը հաստատված է

115

Հարյավ հավետ, հարյավ հոգին իմ որբ
Մահանըման քնից, քնից անարգ.
Քեզ եմ երգում, կարմի՜ր, արյունաբորբ
Ազատության դըրոշ — քեզ փա՜ռք…

Անմխիթար ու չար իմ օրերին,
Անապավեն կյանքիս, կյանքիս մոլոր,
Իջավ անմար մի լույս, մի հուր վերին
Եվ հրդեհեց հոգիս։