Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/126

Այս էջը հաստատված է

117

Ե՛լ, դեմոկրատիա,
Խոր ու խնդուն աղմկիր ամեն կողմ,
Դուրս թափվիր մութ խուցերից
Եվ որոտա որպես հողմ,
Լից և փողոց, և կրկես,
Ե՛լ մրրկուն ու հրկեզ…
Թող ոլորուն ու խավար
Այս փողոցները
Խառնիճաղանջ,
Ե՛լ որպես հուր ու լավա,
Լից և փողոց, և կրկես,
Շաչ ու շառաչ, ճիչ ու կանչ,
Ողջը սրբիր ու լվա…