Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/134

Այս էջը հաստատված է

ԱՔՍՈՐԱՎԱՅՐՈՒՄ

125

Լուռ է գիշերը: Սառույց է ու ձյուն…
Պաղ լռությունը մռայլ է ու չար.
— Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն,
— Պայթիր, փոթորիկ կարող ու պայծառ։
Լուռ է երկիրը: Երկինքը ամպոտ.
Մեկը թախծագին նայում է հեռուն,
Մեկը կանչում է` «Զարթի՛ր առավոտ»,
Ու շղթաներով աղմուկ է հանում…
Ոչ մի արձագանք… գիշեր է ու ձյուն…
Հանգիստ ննջում է մռայլ շրջական,
— Շողա, վրեժի մահաբեր դաշույն,
— Հնչիր, փոթորիկ ժողովրդական…