Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/136

Այս էջը հաստատված է

127

Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց,
Եղբայրների տեղ ես հանդիպեցի շար ոսոխների.
— Եվ դորա համար իմ դեմքը երբեք զվարթ չժպտաց,
— Եվ դորա համար դահիճ խոհերի ես դարձա գերի։
Երբ ես կամեցա ոսկե արևի շողերը գրկել,
Մարդիկ նենգամիտ խոնավ նկուղում ինձ շղթայեցին,
— Ինձ կյանքի քնքուշ գուրգուրանքներից մարդիկ են զրկել,
— Իմ սիրտը մարդիկ անգութ ու մռայլ չարությամբ լցրին։
Ես որոնում եմ ինձ նմաններին — իմ ընկերներին,
Ես որոնում եմ նոցա, որ զրկված, թշվառ են ու խենթ,
— Եկեք խորտակենք այս կապանքները, որ մարդիկ դրին,
— Եկեք, ձեր սրտում ես կըհրդեհեմ հատուցումի տենդ…