Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/138

Այս էջը հաստատված է

129
Իմ երկինքը հիմա բացված է,
Բացված է հուրերի ծո՜վ,
Իմ աչքերը հիմա լցված են,
Լցված են զվարթ ոսկով.
Կարկաչում են գարնան ջրերը,
Երգում են բարակ հովեր.
Արևոտ են արագ օրերը,
Թևե՜ր ինձ, ոսկի թևե՜ր…