Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/144

Այս էջը հաստատված է

135

О если б кто-нибудь любил меня, как ты,

В те дни далекие предчувствий и печали

Балмонт

Դեռ իմ մոտ են քո նամակն ու պատկերը հին,
Ծաղիկներըդ, ծաղիկներըդ դեռ իմ մոտ են,
Ինձ ժպտում է հեռվից դեմքըդ հավատարիմ,
Դեռ լալիս է տխուր հոգիդ իմ հոգու դեմ։
Դու սիրեցիր իմ խենթ հոգու վիշտը տկար,
Դու ինձ համար քո հայրենի հողը թողիր,
Ամեն բերկրանք դու մերժեցիր ու մոռացար,
Քո անարատ, քո սուրբ հոգին դու ինձ տվիր։
Ո՛չ ոք, ո՛չ ոք ինձ չսիրեց քեզ պես անվերջ,
Ոչ ոք դիպավ քեզ պես քնքուշ, քեզ պես մաքուր,
Բայց դու չկաս… ուշ է արդեն… ու ես հավերժ
Լալիս եմ քեզ, իմ չսիրված հողերի տակ
Քնած իմ քույր…