Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/146

Այս էջը հաստատված է

Որքան բոցեր, վարդեր վառման,
Խնդություններ անդարձ կորած,
Որքան սերեր, որքան գարնան
Քնքշություններ դարձան երազ:
Որքան, որքան մարգարտակուռ
Երգեր, խոսքեր ոսկեհնչյուն,
Ըղձեր, ըղձեր շուշան մաքուր
Դեռ լրացված դարձան աճյուն…