Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/151

Այս էջը հաստատված է

ՀՈՒՇԵՐ ԼԱԶԱՐՅԱՆՑ ՃԵՄԱՐԱՆԻ

Иных уж нет, а те далече Пушкин

Երբ դառն օրերի անխինդ խոհերում
Վհատություն է տիրում իմ սրտին,
Մեր Ճեմարանն եմ ես մտաբերում,
Որպես հոր տունը անառակ որդին…
Եվ այնպես պայծառ բացվում է կրկին
Իմ դեմ այն կյանքը խնդուն ու հուռթի,
Երբ հրահրուն էր և լի մեր հոգին
Եվ հուր էր ամեն թրթիռը սրտի,
Երբ ամեն մի միտք ցնորք էր մի վառ,
Երբ ամեն մի իղձ հրով էր զինում,
Երբ թռչում է սիրտն աշխարհից խավար
Դեպ այն, որ չունի, որ չունի անուն…