Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/152

Այս էջը հաստատված է

II

Հիշում եմ ահա այն անցքերը նեղ
Վաղ առավոտի լույսերում քնոտ,
Մեր խաղերն այնտեղ, մեր խոհերն այնտեղ
Եվ զրույցները մերթ մեղմ, մերթ քինոտ…
Եվ ապաստանն այն հին ու կիսալույս
Այնպես լույսե՜ղ է բացվում իմ մտքում,
Տրտմություն, ցնորք, ներշնչում և հույզ
Այնքան դեռ մոտ են բոլորն իմ հոգուն…
Եվ ինչ որ կար չար, ատելի ու վատ
Անցել է, որպես մշուշը սարից.
Այդպես հոգին է բացվում անաղարտ,
Թափելով աղտն ու ծնվելով նորից։