Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/153

Այս էջը հաստատված է

III

Գալիս էր Կուզման — ծերուկ սիրելի —
Եվ սկսում էր պատմությունն իր հին,
Պատմությունն այն մութ, դժնի անցյալի
Արնոտ կռվի ու ճորտության մասին…
Բյուր անգամ լսվա՛ծ, ծեծված մի առակ.
Լըռեցնում էինք. հարձակվում վրան,
Հավաքվում շուրջը և ցրվում արագ,
Նորից մոտ վազում ու հեծնում նրան…
Եվ նա մասնակից մանուկ մեր հուզման,
Կռիվ էր անում—ցրում մեզ առույգ,
Հալածվում մեզնից մինչև իր կուզմյան
Դուռն ստորերկրյա — սիրելի ծերուկ…