Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/156

Այս էջը հաստատված է

Իվանովն ահա երկար ու ճոճուն,
Շրջում է դանդաղ քայլով համաչափ,
Անժպիտ, անխոս սև հաց որոճում,
Ուրվականի պես տարածում սարսափ:
Ահա Ոջիլը կարճլիկ ու շեկ,
Ահա Բազիլը հաստ ու գազազուն,
Բոլորը գալիս անցնում են մեկ֊մեկ,
Տեսնում եմ նորից ու նորից լսում…
Խաղաղ սրտով եմ հիշում չարերին,
Եվ կարծես նրանք ուրիշ են հիմա,
Ջրի բերածը տանք նորից ջրին,
Թող թեփԸ տանի, ոսկին լոկ մնա…