Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/158

Այս էջը հաստատված է

VIII

Որպես մանկության օրերում լսած
Մի քաղցր զրույց հիշում եմ նորից
Մեր ընկերական կյանքը սրտաբաց,
Երբ լուսեղեն էր և խինդ, և թախիծ…

Դեռ այն ժամանակ մանուկ մեր հոգուն
Հարազատ էր այն թախիծն անմեկին,
Բայց այսօր էլ է մեր սիրտը լքում
Սև ամպի նըման պատած մեր հոգին,
Դեռ այն ժամանակ զվարթ խաղի մեջ
Տերու…
Եվ երդվում էինք սրտով հրահրուն
Մեր անբախտ երկրին մեր կյանքը զոհել
Եվ այնտեղ, ուր մեր լեզուն էր լռում,
Խոսում էր սրտի հուզումը ջահել: