Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/159

Այս էջը հաստատված է

2

Կանցնեն դարեր, դարեր երկար ու անթիվ,
Բայց քո անունը ազնիվ
Կըմնա հավետ կենդանի։
Եվ սերունդներ, որպես հին գինի,
Կարբեցընե ցնորքով անսանձ
Եվ կայրե, կայրե անանց…
Քո անունը, որպես ծածանվող դրոշ,
Անունըդ կարմիր, հրե ապարոշ,
Կըտանի ամբոխն արբած,
Որպես սրբություն` գլխաբաց…