Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/160

Այս էջը հաստատված է

Անհանգիստ է հոգիս ու տրտում…
Ես տեսնում եմ աղետ ու արյուն,
Խելագար ու խավար խլրտում,
Աղաղակ, աղերսանք, գալարում։
Ես տեսնում եմ ավերն ամենի,
Ահավոր վհատում ու անկում,
Եվ խնջույքն արյունոտ, լրբենի,
Եվ անզոր զայրութի բռնկում…
Ես տեսնում եմ գյուղեր հրկիզված,
Քաղաքներ
Դիակներ, դիակներ գզգզված…
Անհանգիստ է հոգիս ու տրտում…