Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/161

Այս էջը հաստատված է

4

Վարդերը հիմա կարմիր,
Վարդերը կարմիր ու վառման,
Բացվել են բոցե նա իրի երկրում,—
Եվ աղջիկները ելել են գարնան
Պայծառ դաշտերը երգերով սիրուն…
Եվ իմ վերքերը բացվում են նորից`
Նաիրի երկրի ծաղիկների պես`
Այրվում են, վառվում, այրում են ինձ,
Որպես երգերը, Նաիրի երկիր,
Որպես վարդերը, Նաիրի, քեզ…