Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/165

Այս էջը հաստատված է

Մահապարտի պես եմ ես—
Համր ու անզոր ձեր առաջ,
Սակայն սիրտըս բոցակեզ,
Իմ արյունված սիրտն ահա
Պարզված է բաց դեպի ձեզ,
Որպես դեպի մի նոր խաչ,
Մի նոր Գողգոթա…