Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/167

Այս էջը հաստատված է

9

Դուք գյուղերի խուղերում,
Խրճիթներում խեղճ,
Քաղաքների խուցերում,
Նկուղներում ցուրտ,
Դուք աղմկոտ, ալեկոծ
Շուկաների մեջ
Եվ գետնի տակ, հանքերում
Շիրմի նըման մութ.
Եվ ես կրկին ձեր առաջ
Խոհերով կիզված,
Սրտով դողդոջ ու բոցոտ
Դեպի ձեզ պարզված…
Եվ անցնում եմ ձեզ հետ ես
Ուղիներն ամեն
Մահապարտի նըման հեզ
Անզոր ու անզեն,
Եվ ձեր առաջ ես նորից
Ամեն օր ու ժամ
Խաչ եմ հանում ինքս ինձ
Որպես դավաճան…