Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/169

Այս էջը հաստատված է

Իմ հիվանդ մուսա, այն օրից, երբ դու
Փարեցիր հոգուս տրտմա… երգով,
Ես անցնում եմ լուռ, գնում եմ հեռու
Բյուր եղբայր-մարդկանց ծովին եզերքով:
Բայց այսօր ահա լսեցի կրկին
Մի հուսահատ ճիչ բանտերից փախած,
Իմ հոգին լացեց, ցավեց իմ հոգին
Ու անզորության տագնապով ճչաց…
Ահա կանչում են նոքա ինձ կրկին,
Մի՞թե այսօր էլ սիրտս չես վառի,
Մի՞թե առհավետ գերի եմ վշտին,
Չեմ լսիլ նոցա ձայները՝ արի…