Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/170

Այս էջը հաստատված է

ԱՆՈՒՐՋՆԵՐՈՒՄ

Վերջալույսի ստվերներում խուսափուկ,
Հափշտակված երազներով դյութական
Հոգիս զգաց մտերմական մի շշուկ—
Քո խոսքերի գգվանքները դյութական:
Որոնումիս կասկածների անտառում,
Տեսա ուղին, տեսա կյանքի ողջ հեռուն,
...... աղոթքներով ջերմառատ,
ԵՎ դու այնտեղ, խավարներում այն հեռու,
Վառում էիր քո լույսերը անաղոտ,
Վորջալույսը գունատվում էր. սակայն դու
Վառում էիր քո արշայույսն անծանոթ: