Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/171

Այս էջը հաստատված է

13

Արևը սուզվեց անդունդները,
Երկնքից իջան ստվերները չար,
Բայց դու չես լռում, մարդկային ժխոր,

Իմ հիվանդ հոգին շատ է տառապել,
Հոգնել է հոգիս հեշտասան սերից,
—Քույր իմ, մի՛ ցանկա այսօր ինձ խաբել,
—Քույր իմ, այս անգամ կարեկցանք բեր ինձ:

Գրկել է հոգիս ստվերն ամեհի,
Դու մի՝ գալ ինձ մոտ համբույրով կրքոտ,
Մի՛ վառիր բոցը անցած օրերի,
Խաղաղ լույսի պես այսօր եկ ինձ մոտ…