Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/172

Այս էջը հաստատված է

14 ԴԻԱԼՈԳ

Նա. Ա՜խ, ամեն ինչ ունի տխուր մի սահման,
Անվերադարձ մոռացության գերեզման,
Քո հոգին էլ հավատարիմ, սիրատենչ
Կըգունատվի անմտերիմ մարդկանց մեջ:
Կը.....քո աչքերը.......
Այս աշխարհում պայծառ լույսը մշուշող,
Չկա այլ կյանք, չկա դժոխք ու դրախտ:

Նե. Շղթայված են սահմանի մեջ կյանք ու բախտ.
— Մի մտորիր, եղիր պայծառ արեգակ,
— Ակնթարթի բույրով հարբիր դու անհագ,
— 0, մոտեցիր, ինձ փայփայիր տիրաբար.
— Ու ես կզգամ անմահության լույսը վառ
— Ակնթարթը, ակնթարթը անսահման,
— Ակնթարթը անմահության է նման…
Բոցավառվիր, եղիր կարող ու հպարտ,
— Օրհնված ես, արբունքների ակնթարթ…