Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/174

Այս էջը հաստատված է

16

Նվիրական վայրերի մոտ
Քեզ հիշեցի ես կրկին,
Ու ինձ ժպտաց մեր հին ծանոթ
Ձեր պարտեզը.....
Լուսամուտիդ փեղկերը փակ,
Ծաղկանոցըդ՝ ամայի…
Այն պարտեզը նվիրական
Ավերակ էր ինձ համար.
Չէ՞ որ նա էլ քեզնով միայն
Կենդանի էր ու դալար…