Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/175

Այս էջը հաստատված է

17

Դու հոգուս քույրն ես,
Բախտի համբույրը,
Նոր կյանքի լուրն ես,
Երկնքի բույրը.
— Իսկ ես… ես, ասա.— քո ի՞նչն եմ ես…
Դու մաքուր հույս ես,
Գիշերիս լույսն ես,
Վայելքի երգը,
Իմ տիեզերքը.
— Իսկ ես… ես, ասա.— քո ի՞նչն եմ ես։