Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/177

Այս էջը հաստատված է
ԱՇՈԻՆ
(Սոնետ)

Պուրակն է ժպտում ոսկե զարդերով,
Երկինքը՝ դժգույն, աստղերը՝ գունատ,
Ես քեզ սիրում եմ մի քնքուշ սիրով,
Որպես մեռնողի ժպիտն անհաստատ։
Անեռանդ ու հեզ գունատվող կրակ,
Աշուն մեղմաշունչ, խաբված կնոջ պես,
Գունատ օրերի տխուր երկնի տակ
Դու չես տրտնջում ու անիծում չես…
Անխոս վայր ընկնում ու անխոս մեռնում,
Ոսկե թերթերըդ քամին է թաղում,
Անծանոթ քամին, անծանոթ հեռվում…
Այդպես իմ հոգու թևերն են դողում,
Այդպես իմ հոգու աստղերն են մեռնում…