Հեռավոր աստղերի ոսկեղեն կրակներ,
Որ մեռած եք հավետ ու հավետ կենդանի
Հոգիս էլ ձեզ նման մի քնքուշ փայլ ունի,
Հեռավոր ............................
Ես ապրում եմ հեռու աշխարհի աղմուկից,
Բայց հոգիս աշխարհի տառապանքն է վառում
Ես ատում եմ մարդկանց առօրյա հոգսերը
Ու փախչում եմ հեռու ..................
Ես սիրում եմ մարդկանց տենչանքները պայծառ,
Խորությունը մռայլ, ապստամբ բողոքը,
Երբ դառնում է մարդը հրդեհող մի
Ես ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ մարդու ․ ․ ․ ․ ․
Ես սիրում եմ աշնան գիշերները տխուր,
Երբ հոգին մենավոր լալիս է խավարում,
Երբ բացվում է հոգին մենության տաճարում,
Ես ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Մայր֊ երկիր, քո որդիք միշտ օտար են իրար,
Երկնքի աստղեր` մտերիմ ու սիրող,
Երկնքի աստղերը` բոցավառ ու կարող,
Մայր֊երկիր, քո որդիք միշտ օտար են իրար․․․
181