Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/185

Այս էջը հաստատված է

ՍՈՆԵՏ

27

Լուսավորել եմ կարմիր մոմերով
Իմ երազների պարտեզը բոլոր,
Եվ անմար հույսով, պայծառ հավատով
Սպասում եմ քեզ, որ կը գաս մեկ օր։

Ծաղկի պես փարթամ հոգիս է բացվել,
Ալ թերթիկները ճամփիդ է փռել,
Արցունքով ջրել․ դե ասա՛ անգին
Շատ պիտի մնամ քո վերադարձին։

Ասա՛, ի՛մ աստղիկ, իմ կյանքի փարոս,
Երկա՞ր պիտ ապրեմ այս անսեր օրով,
Թե՞ շուտով կը գաս սիրտս կը բուժես
Քո անմեղ հոգու անուշ բույրերով։


1916, 22/V