Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/189

Այս էջը հաստատված է

31

Հիշո՞ւմ ես արդյոք այն պարզ երեկոն…
Դու նստած էիր մութ պատշգամբում,
Գլուխդ ցավից թեքած չոր փայտին,
Ու ես էլ անուժ ընկա քո կողքին։

Դու տառապանքով ձեռքդ պարզեցիր…
Ես բռնեցի այն ու համբուրեցի…
Համբուրեցի քո աչքերը ծավի,
Շուրթերդ ալ-նուռ, վիզդ կարապի։

Այն անդարձ օրը հիշո՞ւմ ես արդյոք…
Ես ու դու մենակ աշխատում էինք,
Ու դու մանկան պես ինձ գիրկդ առար
Անգին գլուխդ կրծքիս սեղմեցի

Եվ համբուրեցի աչքերդ ծավի,
Շուրթերդ ալ-նուռ, վիզդ կարապի…


1916, 24/V