Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/190

Այս էջը հաստատված է

32

Գեթ այս անգամ անկեղծությամբ ձեռքդ մեկնիր, որպես քույր,
— Նայիր, ինչպես ցնորքներս մահացան…
Վերջին անգամ ինձ մոտեցիր խաղաղությամբ քո մաքուր,
— Տառապանքս գոլ հասկացիր այս անգամ…
Ես հոգնել եմ, ինձ փայփայիր, եղիր քնքուշ ու անչար,
— Օրհնիր մաքուր տենչանքներիս մութ ճամփան…
Ես ծարավ եմ անկեղծ խոսքի, ձեռքդ մեկնիր սիրաբար,
— Թեկուզ տխուր կարեկցություն լինի այն…
Ես կուզեի, որ քո սրտում մնար մի սուրբ հիշատակ,
— Որ ես վհատ չմնայի կես ճամփին…
Ես կուզեի, որ քո կրծքում նույնպես ծնվեր մի փափագ,
— Որ տիրաբար հրդեհել է իմ հոգին…