Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/192

Այս էջը հաստատված է

ՍԵՐ

34

Երկնային գահիդ շուրջն են բոլորել
Պերճանք, վայելում, խնդություն ու լույս
— Արդյոք կա՞ մեկը, որին չի գերել
Քո գեղեցկության կախարդանքը լույս…
Ամեն կողմերում լուսնոտների պես
Հեզ են որոնում կարոտով անմար,
— Արդյոք կա՞ մեկը, որ չտենչա քեզ
Եվ չտառապի հայացքիդ համար։
Լռում է կոչը մարտական փողի,
Մեռնում է տխուր ամեն մի փափագ,
— Դու, իշխանուհին երկնի ու հողի
Բոլnր սրտերի աստվածը միակ…