Ու գիշերի մեջ խոր ու լռիկ
Բալզամ էր արծաթ ցողն իմ հոգուն։
Եվ այնպես անհա՜ս թվաց հանկարծ
Հայրենի տունըս հիվանդ սրտիս,
Եվ ծո՜ւխը, ծո՜ւխը այն վերամբարձ
Չորացող գետի ափին հանգիստ,
Ուր իմ սրտում էլ կար սրբություն
Ոսկե մանկության լուսե գրկում.
Կյանքի խրախճանք փայլով լեցուն,
Անմիտ վատնած իմ ժառանգությո՜ւն։
Օ՜, եթե նորից, եթե նորից
Նայեի շուրջըս պարզ ու խնդուն,
Անտագնա՜պ, անխո՜հ և անթախի՜ծ
Այրվեի՜ բոցե ակնթարթում…