Ձեզ եմ մատնել իմ հոգին մի վայրկյան և առհավետ…
Ոմանք մեռել են արդեն, դավաճանել են ոմանք,
Բայց բոլորն ել հերոս են միշտ, ուր էլ, ուր էլ գնամ ես,
Եվ քարշում եմ ես առաջ թափելով հար ճիգ ու ջանք
Օրից դեպի օրը նոր կորաքամակ, որպես եզ․
Եվ ուժասպա՜ռ, ուժասպա՜ռ, հոգնաբեկ ու հոգնատանջ
Պատվանդանն եմ տանում ես շիրմախաչիս շանրասիրտ․
Մարմիննե՜ր ու մարմիննե՜ր, որ փայփայել եմ առաջ,
Որ նըվիրել են երբեմն ինձ ցավ, գգվանք և հանգիստ։
Եվ խոհե՜րըս անհամա՛ր—զգեստներով ոսկեզարդ,
Նվիրական իմ խոհեր փայփայված ու սիրասուն,
Կենդանացած իմ սիրով, առած մարմին և արյուն—
Այս շղթան էլ պարտված եմ տանելու ես հնազանդ։
Խոհեր կան խոր ու թաքուն… Եվ ես նորից մանկան պես
Գետնատարած ընկնում եմ, դեմքըս ծածկում դողահար․
Խոհեր կան պարզ-լուսեղեն, հրեշտակներ լուսերես,
Ձեզ վաղուց եմ կորցրել օրերում ցուրտ ու խավար…
Խեհեր կան վեհ ու հպարտ՝ որոնումներս Աստուծո,
Որոնք պղծված են արդեն և խաղով, և կեղծությամբ։
Եվ կան խոհեր, կին-խոհեր, որ նայում են ծանրածոց․
Խոհե՜ր, խոհե՜ր կան թըզուկ—սապատավոր կորությամբ…
Եվ ուր էլ որ փախչեմ ես մաշված այս ուղիներում,
Թռչում եմ իմ հետևից, վազում, սողում, հետևու՜մ…
Իսկ գրքերը… Բյուրեղյա աղբյուրներ իմ խնդումի,
Ուր ցոլում է հազարահատ և մտերիմ մի երես
Ե՛վ ուսուցիչ, և՛ ընկեր և բաղձալի թշնամի
Ամեն վայելք ամեն թույն ձեր մեջ, ձեր մեջ գտա ես
Աղավնիներ եղեք դուք իմ մոլորված տապանում,
Որպես Նոյի` ինձ էլ դո՛ւք ավարտեցիք, որ արդեն
Պիտի գտնեմ հաստատ հող, արմավի տակ անդորր քուն,
Որ տաճարըս ես քարի վրա պիտի հաստատեմ…
Պատուհանները գրքերի, ապակիները բազնագույն,